«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ստրուկ չլինելու համար պիտի կռիվ տաս ներքին ու արտաքին թշնամու դեմ

Ստրուկ չլինելու համար պիտի կռիվ տաս ներքին ու արտաքին թշնամու դեմ
15.06.2024 | 12:49

Մի լավ խոսք կա՝ ստրուկի կապանքները մարտիկի զրահից թեթև են։ Սա էն դեպքն է, երբ թեթևությունը ազատության նշան չի։ Թեթև ապրելը դա դեռ ազատ ապրելու մասին չէ։ Ցավոք, մեր ազգի դարավոր ստրկությունը իր գենետիկ հետքերն է թողել շատերի մոտ, դրա համար էլ մի մասը նորմալ է նայում ռուսական թոշակով ապրելուն, էն մյուս մասը՝ թուրքական ապրանքներ ծախելուն, երրորդը՝ Եվրոպայում գողությունով ապրելուն, չորրորդը՝ Ամերիկայում պլանի գործ անելուն։

Դա ապրել չի, ախր, դա ստրկություն է։ Ու, եթե դրա կապանքները չեն խեղդում, դա դեռ չի նշանակում, որ դու ազատ ես։ Սեփական երկիրը ծաղկեցնելու ու հարստացնելու համար պիտի կռիվ տաս՝ մարտիկի ծանր զրահը՝ զրկանքները հագիդ։ Ստրուկ չլինելու համար պիտի կռիվ տաս ներքին ու արտաքին թշնամու դեմ։

Էնքան ենք սրա-նրա ճորտը եղել, որ չենք էլ գիտակցում անկախության ու ազատության արժեքը, դրա համար էլ սենց մսխում ենք։ Մի բուռ երկրի քարտեզը չգիտենք...

Մի օր էս ազգը պիտի ազատվի իր դարավոր գաղափարական կապանքներից, ու այդ ժամանակ նոր միայն ամեն մի սանտիմետր հողի վրա անկախ ապրելու համար հարյուր հազարներով դուրս կգան պայքարի։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ